Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը` Էստոնիայի քաղաքացի Էստոն Կոխվերին 15 տարվա ազատազրկման դատապարտելով։

«ԵՄ–ն շարունակում է հորդորել Ռուսաստանի Դաշնությանը գործել իր` միջազգային պարտավորություններին համապատասխան, անհապաղ ազատ արձակել պարոն Կոխվերին, եւ երաշխավորել նրա ավտանգ վերադարձը Էստոնիա»,– ասվում է օգոստոսի 19–ին Բրյուսելում տարածված` Մոգերինիի հայտարարությունում, հաղորդում է Интерфакс–ը։

Ավելի վաղ Պսկովի շրջանային դատարանը Էստոնիայի անվտանգության աշխատակից Էստոն Կոխվերին լրտեսության համար դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։

Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը դատավճիռն անվանել է ապօրինի, իսկ դատավարությունը` ֆարս։