Պուտինից հետո Ռուսաստանում երկու-երեք տարի քաոս կլինի: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «Նովայա գազետային» տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ի՞նչ ճակատագիր է սպասում Լուգանսկին եւ Դոնեցկին:

«Պուտինից հետո…  չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց զգում եմ նրա մեծ, զուտ մեխանիկական հոգնածությունը, որը միշտ վրա է հասնում, երբ ամեն ինչ քեզ ես հանգեցնում: Պուտինից հետո Ռուսաստանում երկու-երեք տարի քաոս կլինի: Ուղղահայացներից հետո միշտ խառը ժամանակներ են գալիս, լավ է, եթե դրանք չափազանց արյունալի չեն լինում:

Իսկ հետո… Հյուսիսային Կովկասը կառանձնանա, Թաթարստանը եւ Բաշկիրիան կհիշեցնեն իրենց մասին, Հեռավոր Արեւելքն արդեն վաղուց ձգտում է դեպի Ճապոնիա եւ Չինաստան… Կլինի նույնը, ինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Լուգանսկին ու Դոնեցկին էլ կպատահի այն, ինչ Աֆղանստանին եղավ, երբ այնտեղից հեռացավ խորհրդային զորքը: Դրանք ուկրաինական կլինեն, ինչպիսին որ եղել են»,-ասել է Սահակաշվիլին: