Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ` օգոստոսի 19-ին, մի քանի ուշագրավ դիտողություններ է արել աշխատանքային խորհրդակցության հրավիրված` քաղաքի 24 մանկապարտեզների տնօրեններին եւ մանկապարտեզներին սնունդ մատակարող ընկերությունների ներկայացուցիչներին:

Սնունդ մատակարարող «Հակոբ Սոսյան» Ա/Ձ–ին քաղաքապետը նախազգուշացրեց, որ եթե կրկին ահազանգեր լինեն նրանց կողմից խախտումների մասին, քաղաքապետարանը պատասխանատվության կենթարկի մատակարարին։

«Մեզ տեղեկություններ են հասել, որ դուք կարագի փոխարեն  ուրիշ բան եք մատակարարել` սպրեդ է ինչ է։ Հաջորդ անգամ դատի կտանք, աշխատեք նորմալ ձեւով»-ասաց քաղաքապետը:

Անհատ ձեռներեցը իր հասցեին հնչեցված մեղադրանքները` առաջարկելով խոսել փաստերով։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նաեւ խոստացավ քաղաքային բյուջեից հնարավորության դեպքում լրացուցիչ միջոցներ հատկացնել մանակապարտեզների գույքային խնդիրները լուծելու համար, սակայն «հեղափոխական» առաջարկ արեց տնօրեններին` մանկապարտեզների խնդիրների լուծման գործում ներգրավել իրենց ամուսիններին։

«Բնակիչների թվի նվազման պատճառով հնարավոր է` հավաքագրումը լավ չլինի, բայց եթե լավ լինի, ես այս տարի էլ կօգնեմ ձեզ։ Խոստանում եմ, որ  սրանից ավելի գումարներ կտամ, որպեսզի  որոշ չափով ունենաք նորմալ նախակրթարաններ, բայց դուք կարող եք դիմել ձեր ամուսնիներին։ Ես գիտեմ, որ հնարավորություն ունեն, թող օգնեն, ի՞նչ կա դրա մեջ։ Ճիշտն ասած`ես երեւի ձեր ամուսիների հետ հավաք կազմակերպեմ, որպեսզի օգնեն, իրական եմ ասում, էլի, թող օգնեն, ինչի՞ չէ, մեր քաղաքի համար է, մենակ թե երեխաների համար լավ լինի»,- ասաց Սամվել Բալասանյանը: