Քիչ առաջ վթար է տեղի ունեցել Բարեկամության մետրոյի հարեւանությամբ, Կասյան փողոցում: Թիվ 10 երթուղու տրոլեյբուսը կորցրել է կառավարումը եւ բախվել սյանը:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից, նախնական տեղեկություններով տուժածներ չկան:
Դեպքի վայրում են գտնվում փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները, ովքեր հետազոտում են տեղի ունեցածի հանգամանքները:
Տրոլեյբուսի վարորդը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է մեքենայի տեխնիկական անսարքությունը:




























