Իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ իսրայելական բանակի ուղարկած դելֆին լրտեսի են բռնել: Նրա խոսքով, դելֆինը զինված է եղել լրտեսական սարքավորումներով, ներառյալ` գաղտնի տեսախցիկով:
Պաղեստինյան Ալ-Կուդս թերթը հայտարարել է, որ կասկածելի դելֆինին մի քանի օր առաջ նկատել են պաղեստինյան նավահանգստում: Այնուհետեւ նրան ջրից հանել են զննման համար: Նրա հետագա ճակատագիրն անհայտ է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, սա առաջին դեպքը չէ, երբ Մոսադին մեղադրում են կենդանիներին լրտեսական նպատակներով օգտագործելու համար, փոխանցում է Ինտերֆաքսը:
Մասնավորապես, թուրքական լրատվամիջոցները բազմիցս գրել էին, որ Գազայի հատվածում գաղտնի տեսախցիկներով զինված թռչունների են նկատել:
2010 թվին եգիպտական իշխանությունների ներկայացուցիչը պատմել էր «իսրայելական վերահսկելի շնաձկների» մասին, որոնք Կարմիր ծովում հարձակվել էին զբոսաշրջիկների վրա:





























