Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը հերքում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին լուրերը: Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները՝ Արթուր Օսիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Այլ հարցերի նա չպատասխանեց՝ նշելով, որ խորհրդակցության է:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնելու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո:

Հիշեցնենք, որ Արդարադատոթյան նածարարի պաշտոնը թափուր է մնացել հուլիսից: Հովհաննես Մանուկյանը ազատվեց աշխատանքից հենց արձակուրդի մեջ: Այժմ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Արսեն Մկրտչյանը: ԱՆ պաշտոնի հիմնական հավակնորդները, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Կորյուն Նահապետյանն են, ինչպես նաե քննարկվում է Արսեն Մկրտչյանի թեկնածությունը: