Թաիլանդի իշխանությունները դիմել են «Ինտերպոլին»՝ Բանգկոկում  ահաբեկչության ենթադրյալ կատարողի որոնմանն օգնելու համար: Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությանը զոհ էր գնացել 20 մարդ:

«Մենք օգնություն տրամադրելու հարցում ենք ուղարկել»,-ասել է Թաիլանդի ազգային ոստիկանության ներկայացուցիչ Կիսանա Պհատանհարոենը: Նրա խոսքով, ահաբեկչությունը կազմակերպելու եւ կատարելու գործում ներգրավված է եղել առնվազն երեք մարդ: Նախկինում տեսի ոստիկանապետը Սոմուոթ պոնպանմուանգը հայտնել էր, որ առնվազն 10 մարդ կարող է առնչություն ունեցած լինել ահաբեկչությանը:

Նրա խոսքով, «ցանցում» ներգրավվել են ռումբը պատրաստողները, փախուստի երթուղին իմացողները: Միաժամանակ ահաբեկչության նախապատրաստությունը տեւել է մեկ ամսից ոչ ավելի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Թաիլանդի մայրաքաղաքի ամենաբանուկ խաչմերուկներից մեկում, օգոստոսի 17-ին հզոր պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով տուժել էր 123 մարդ, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են Չինատսանից եւ Թայվանից: 22 զոհերից 8-ը օտարերկրացիներ են եղել: