Գերմանիայում փախստականները հարձակվել են ոստիկանների վրա, կան տուժածներ: Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի Թյուրինգիա դաշնային հողում, որի հետեւանքով 13 մարդ վնասվածք է ստացել:
Էրֆուրթ քաղաքի ոստիկանության ներկայացուցչի տեղեկատվությամբ, անկարգություններն սկսվել են օգոստոսի 19-ի երեկայան Զուլ քաղաքում փախստականների ապաստանում, երբ միգրանտներից մեկը սկսել է Ղուրանից էջեր պոկել: Այդ արարքը ագրեսիվ արձագանքի է արժանացել մոտ 20 փախստականների կողմից: Ավելի ուշ այդ խմբին միացել է եւս 30 մարդ:
Շուտով դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Փախստականներն սկսել են նրանց վրա քարեր նետել: Նրանցից ոմանք զինված են եղել մետաղե ձողերով:
Բախումը տեւել է մոտ 4 ժամ, որի ժամանակ տուժել են ոչ միայն ոստիկաններ, այլեւ նրանց ծառայողական մեքենաները:





























