Ֆրանսիայի քաղաքացին, որին Թաիլանդի ոստիկանական ուժերը նախօրեին ձերբակալել էին Բանգկոկում ահաբեկչությանը մասնակցելու կասկածով, բաց է թողնվել եւ արդեն լքել է Թաիլանդը:
Ֆրանսիացին, որի դիմագծերը նման էին ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ հիմնական կասկածյալի ֆոտոռոբոտին, ազատվել է կալանքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:
Օգոստոսի երեկոյան Բանգկոկի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությունը 20 մարդու կյանք է խլել, 123 հոգի էլ վնասվածք է ստացել: Ինքնաշեն, ռադիոկապով կառավարվող ռումբը տեղադրվել էր հինդուիստական Էրավան (երեքգլխանի սրբազան փիղ) աստվածության սրբավայրի ցանկապատի մոտ այն պահին, երբ սրբավայրում հատկապես շատ էին զբոսաշրջիկները:





























