Յակուտիայում ձերբակալվել է տեղի բնակիչը, որը կասկածվում է իր 3 ծանոթների հետ ալկոհոլ օգտագործելու ժամանակ նրանց սպանության մեջ:
Քննության տվյալներով, օգոստոսի 18-ին Սահա-Յակուտիա հանրապետության Խոտոչու գյուղի մոտ անցորդները այրված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա են հայտնաբերել, որի կողքին եղել են երեք մարդու այրված դիակներ: Ոստիկանությունը պարզել է, որ նրանք մահացել են հրազենային վնասվածքից:
Դրանից հետո ձերբակալվել է տեղի ճանապարհային ընկերության աշխատակիցը: Տղամարդը խոստովանել է, որ օգոստոսի 16-ի գիշերը ալկոհոլ օգտագործելիս վեճ է տեղի ունեցել իր եւ 3 ծանոթների միջեւ, ինքը մեքենայից հանել է սպանվածներից մեկին պատկանող զենքը, գնդակահարել բոլոր երեքին, ապա բենզին լցրել ու այրել թե նրանց մարմինները, թե մեքենան ու որսորդական հրացանը»:





























