«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Վահան Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունն իրենց հայտնել էր, թե քրգործ չի հարուցվելու:

«Նախորդ օրը ոստիկանությունն ասել էր, որ գործ չի հարուցվել, բայց երեկ զանգեցին ու ասացին, որ քրգործ կա հարուցված: Չգիտես ինչու՝ հրատապ հանկարծ որոշեցին դեպքի առթիվ գործ հարուցել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները: