Օգոստոսի 20-ին իրավիճակը սրվել է Կորեական թերակղզում: Հյուսիսային Կորեայի զինվորականները սկսել են գնդակոծել Հարավային Կորեայի բարձրախոսները, վերջինս պատասխան կրակ է բացել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Հյուսիսային Կորեայի ուղղությամբ մի քանի տասնյակ հրթիռ է արձակվել:

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ԿԺԴՀ-ի կողմից գնդակոծության առիթով Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ պատրաստ է հարձակվել երկու երկրի սահմանին գտնվող հարավկորեական քարոզչական բարձրախոսների վրա: Անցած շաբաթ սահմանին վիրավորված զինվորի դեպքից հետո Հարավային Կորեան վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ միացրել է իր բարձրախոսները` Փհենյանի քաղաքականության դեմ ուղերձներ տարածելով: