Երկու տղամարդ հայտարարել են, որ Լեհաստանում Երկրորդ համաշխաչհային պատերազմի ժամանակների գերմանական գնացք են հայտնաբերել, որում ոսկի ու թանկարժեք քարեր են եղել:

Հնարավոր է, խոսքը նացիստներին պատկանած գնացքի մասին, որը կորել էր 1945 թվականին, Վրոցլավի մոտ, երբ նրան են մոտեցել խորհրդային զորքերը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ներկայացված տվյալներն իսկապես համընկնում են Լեհաստանում Կսյաժ ամրոցի մոտ անհետացած գնացքի քաջ հայտնի պատմությանը:

Տեղի իշխանությունները հատուկ հանձնաժողով է ձեւավորել, որը ստուգում է այդ տղամարդկանց հայտարարությունները:
Daily Mail-ի փոխանցմամբ «ոսկե էշելոնը», որով նացիստները 1944 թվականին ցանկանում էին Բուդապեշտից Գերմանիա փոխադրել ոսկի, արծաթ ու արվեստի ստեղծագործություններ, առգրավել էին Հունգարիայի հրեաներից: Գնացքը ձերբակալել էին ամերիկացիները, որոնք վերցրել էին բեռի մի մասը:

Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ, խոսքը կարող է լինել 300 կգ ոսկու մասին: