«Իսլամական պետություն» խմբավորումն իր վրա է վերցրել Կահիրեում ազգային անվտանգության վարչության մոտ պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով վերջին տվյալներով 30 մարդ է տուժել, հաղորդում է «Ահբար Մասրը»՝ վկայակոչելով համացանցում խմբավորման հայտարարությունը:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում այսօր՝ օգոստոսի 20-ի առավոտյան, Եգիպտոսի անվտանգության ուժերի վարչության եւ դատարանի շենքի մոտ պայթյուն է որոտացել: Գործի դրվել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարք:

Տուժածների մեջ ոստիկաններ կան: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Ներկայումս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: