Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Կարապետ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 27-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-րդ մասի մեղադրանքով:





























