Կարմիր ծովում` Եգիպտոսի ափերի մոտ մի նավ է խորտակվել, որը զբոսաշրջիկների էր տեղափոխում: Նավի վրա 37 մարդ է եղել: Որոշ տվյալներով, նրանցից 27-ը ֆրանսիացի էին: Ինչպես հաղորդում է «Վեստի.Ռու» հեռուստաալիքը` վկայակոչելով  Reuters-ին, արտակարգ պատահարը տեղի է ունեցել ամառանոցային Մարսա-Ալամ քաղաքից ոչ հեռու:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Almogaz համացանցային պորտալին, խորտակված նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները փրկվել են:

Նավը Կարմիր ծովի` Մարսա Ալամ ամառանոցային քաղաքի ափերի մոտ բախվել էր ստորջրյա կորալյան խութի և ամբողջությամբ ջրասույզ էր եղել: