Գերմանիայում կաթվածից 93 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի արտաքին քաղաքականության պատրիարք եւ կանցլեր Վիլլի Բրանդտի մերջավոր դաշնակից Էգոն Բարը, հաղորդում է Spiegel-ը:
Քաղաքական գործիչը Բրանդտի «Փոփոխություն մերձեցման միջոցով» նոր արեւելյան քաղաքականության առանցքային գաղափարի հեղինակներից մեկն էր: Նոր հայեցակարգը ենթադրում էր արեւմտյան երկրների եւ ԽՍՀՄ-ի միջեւ դիմակայության եւ լարվածության քաղաքականությունից անցում կատարել աստիճանական համագործակցության:
Բրանդտի կառավարությունում 1972-74 թվականներին Բարը զբաղեցրել է հատուկ հանձնարարությունների գծով դաշնային նախարարի պաշտոնը, իսկ 1974-76 թվականներին գլխավորել է տնտեսական համագործակցության նախարարությունը: 1972-1990 թվականներին նա եղել է Բունդեսթագի պատգամավոր:
Էգոն Բարին համարում են քաղաքական գործիչ, որը մեր ներդրում է ունեցել Գերմանիաների վերամիավորման եւ ԽՍՀՄ-ի ու արեւմտյան երկրների միջեւ հետ հակամարտությունն ավարտելու հարցում:
Այս տարվա հուլիսին նա այցելել է Ռուսաստան ու հանդիպել Միխայիլ Գորբաչեւի հետ:





























