Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խոստացել է դաժանորեն կասեցնել ներկա պահի տնտեսական լարվածությունից օգտվելով` երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերը:

«Եթե սադրիչներ հայտնվեն, օրինապահ ուժերը գիտեն, թե ինչ են անելու: Պետք է դաժանորեն կասեցնել», — հայտարարել է նա օգոստոսի 20-ին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: 

«Այժմ սուր պահ է… Այստեղ կարող են մարդիկ լինել, որոնք ցանկանան սպառնալ բանկերին, գոռգոռալ խաչմերուկներում. նման մարդկանց առաջն առնելու ենք, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ», — Ղազախստանի նախագահի խոսքերն է մեջբերում Նովոստի-Կազախստան գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ղազախստանն ազատականացրել է ազգային արժույթի` տենգեի փոխարժեքը, ինչի հետեւանքով մեկ օրվա ընթացքում նրա գինը  30%-ով անկում է ապրել: