Սամարայում պատժամիջոցային ֆրանսիական պանրի ոչնչացման համար օգտագործել են «Բելիզնա» քիմիական սպիտակեցուցիչ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կուբիշեւսկի դատախազի օգնական Ալեքսանդր Գորբատովսկին։

Նրա խոսքով, «Պյատերոչկա» խանութում ստուգման ժամանակ հայտնաբերվել է ֆրանսիական արտադրության պանրի 9 կգ։ Գտել են նաեւ երկու տեսակի պանիր, որոնց վրա մակնշումը փոխված է եղել։

Պատժամիջոցային պանիրը կտրտել են եւ սպիտակեցուցիչ լցրել վրան, ինչի հետեւանքով սնունդը օգտագործման համար ոչ պիտանի է դարձել։