Օգոստոսի 20-ին չեխական Պլեզնյա քաղաքի հիվանդանոցում Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկային վիրահատել են կոնքազդրային հոդերի հատվածում, հաղորդում է բրատիսլավյան համացանցային Teraz պարբերականը:
Ինչպես լրագրողներին հաղորդել է նախագահական գրասենյակի ներկայացուցիչ Ռոման Կրպելանը, Սլովակիայի ղեկավարն արդեն երկար ժամանակ ցավեր է ունեցել այդ հատվածում: Պահպանողական բուժման արդյունքում ակնկալվող թեթևացումը տեղի չի ունեցել, դրա համար էլ տեղի բժիշկները նախագահին խորհուրդ են տվել մինի-ինվազիվ էնդոսկոպիկ տեխնիկայով վիրահատություն անցնել Պլեզնիայի ֆակուլտատիվ հիվանդանոցում, ինչին Կիսկան համաձայնել է
Սլովակիայի նախագահն արդեն ուշքի է եկել: Ընդհանուր առմամբ Անդրեյ Կիսկան հիվանդանոցում կմնա երեք օր:





























