Բելգիայի հյուսիս-արելքում գտնվող ֆլամանդական Հասելտ քաղաքում երաժշտական փառատոնի ընթացքում ողբերգություն է տեղի ունեցել: Յոթ մարդ վիրավորվել է վրանային ճամբարում կենցաղային գազով լի բալոնի պայթյունի հետեւանքով, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` վկայակոչելով Le Soir-ին:
Արտակարգ պատահարի վայրում բժիշկներ են աշխատում: Սա առաջին դեպքը չէ Pukkelpop փառատոնի ընթացքում, որին ասես չար բախտն է հետապնդում: 2011 թվականին տեղատարափ անձրեւով ու կարկուտով ուղեկցվող մրրիկն ավերել էր ծածկերի եւ ստենդների մետաղական հիմքերը, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել էր, մոտ երկու հարյուր մարդ վնասվածք էր ստացել:





























