Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երեւան քաղաքի Գլենդել-Հիլզ թաղամասից ՔՀԳՎ բերման են ենթարկել ազգությամբ վրացի, 51-ամյա Կոբա Շուշանաշվիլիին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն է, իսկ նրա եղբայրները՝ Լաշան եւ Կախան, օրենքով գողեր են:

Այս պահին ոստիկանությունը նրան ուղեկցում է Բագրատաշենի անցակետ, որտեղից կճանապարհեն նրա ծննդավայր Վրաստան:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում