ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր իր էջում հրապարակել է նորածին դստեր՝ Արփիի հետ ընտանեկան լուսանկարը:
Պատգամավորը շնորհակալություն է հայտնել բոլորին բարեմաղթանքների համար:
Նիկոլ Փաշինյանի նկարը մակագրել է այսպես. «Մեր ընտանիքի և հատկապես փոքրիկ Արփիի անունից՝ շնորհակալություն բոլոր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Մենք ձեզ սիրում ենք:
Նիկոլ Փաշինյանի դուստրը ծնվել է օգոստոսի 17-ին: Արփին պատգամավորի 4-րդ զավակն է:





























