Հունաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 20-ին, փոխանցում է Reuters-ը:

Հունական կառավարության աղբյուրը Sputnik գործակալությանն ավելի վաղ հաղորդել էր, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ամենայն հավանականությամբ հինգշաբթի օրը կհայտարարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որոնք տեղի կունենան երեք-չորս շաբաթից: