ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ազգային բանակին հրամայել է օգոստոսի 21-ին,  ժամը 17-ից սկսած զորքերին բերել ամբողջական մարտունակության վիճակի՝ մարտավարական հարձակում իրականացնելու համար:

Այս հրամանը հաջորդել է Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ կենտրոնական ռազմական հանձնաժողովի նիստին, որը անց էր կացել օգոստոսի 20-ին՝ Փհենյանում եւ նվիրված էր ԿԺԴՀ եւ Կորեայի Հանրապետության միջեւ տեղի ունեցած փոխադարձ հրետանակոծություններին:  

Ավելի վաղ ապառազմականացված գոտում ԿԺԴՀ ու Կորեայի Հանրապետության զորքերի միջեւ տեղի էր ունեցել փոխհրետանակոծություն : Փհենյանը հարավկորեական զինվորականներին հեռաֆոնոգրամայի միջոցով տեղեկացրել էր, որ ռազմական գործողություններ կսկսի, եթե մինչեւ օգոստոսի 21-ը չդադարեցվեն հեռարձակումները եւ չհեռացվեն այն բարձրախոսները , որոնց միջոցով Հարավային Կորեան Փհենյանի դեմ հոգեբանական պատերազմ է վարում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը Կորեայի ժողովրդական բանակին հեռաֆոնոգրամմա է ուղարկել , որում նախազգուշացրել է, որ իրավիճակի հետագա սրման դեպքում նրանց «դաժան վրեժխնդրություն» է սպասվում:   

Զինված ուժերի հրամանատարների հետ արտահերթ հանդիպման ժամանակ  Հարավային Կորեայի պաշպանության նախարար Հան Մին-Կուն նույնպես զինված ուժերից պահանջել է անհապաղ արձագանքել ԿԺԴՀ կողմից ցանկացած հարձակումների: