Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում արտահերթ վայրէջք է կատարել Տոկիոյից Փարիզ ուղեւորվող օդանավը: Վայրէջքի պատճառն այն է եղել, որ օդանավի ուղեւորներից մեկը՝ մի ֆրանսուհի, իրեն վատ է զգացել: Այս մասին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Air France ընկերության Բոյինգ 777 –ի անձնակազմի ղեկավարը Շերեմետեւոյից թույլատվություն է խնդրել հարկադիր վայրէջքի համար, քանի որ ուղեւորուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր:
«Տոկիո-Փարիզ չվերթի ժամանակ 33 ամյա ֆրանսուհու ինքնազգացողությունը վատացել է: Անձնակազմը ստիպված է եղել ընդմիջել չվերթը ու հարկադիր վայրէջք կատարել Շերեմետեւոյում: Սակայն երիտասարդ կնոջը փրկել չի հաջողվել: Նա մահացել է»,- հայտնում է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, երբ բժիշկները բարձրացել են օդանավ, կինն արդեն կենդանության նշաններ ցույց չի տվել:





























