Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա թերակղզու մոտակայքում՝ «Իշխան» լողափի ափամերձ հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան սահել եւ հայտնվել է լճում. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջափրկարարները լճի ափամերձ հատվածից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 89 MN 898 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Մ.):





























