Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին  Նյու Յորքի Բրոնքս թաղամասում: Կա երեք տուժած:

Միջադեպը տեղի է ունեցել Ջոն Քենեդիի անվան միջնակարգ դպրոցում տեղի ժամանակով մոտավորապես ժամը 20:00-ին՝ երեւանյան ժամանակով հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը՝ ժամը 4:00-ին: The New York Post պարբերականը հայտնում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Միջադեպի հետեւանքով վիրավորում է ստացել գազի ծառայության երեք աշխատակից: Աշակերտներից ոչ մեկը չի տուժել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը գտնվում է օրհասական վիճակում, հայտնում է Lenta.ru-ն: