Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ճանապարհի 23-րդ կմ «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 82 DP 222 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Դ.Մ.): Տուժածներ չկան: