Չինական Տյանցզին քաղաքում, ոչ հեռու այն վայրից, որտեղ մի քանի հզոր պայթյուն էր որոտացել, արտակարգ ծառայությունների աշխատակիցները հրդեհի չորս նոր բռնկում են նկատել, փոխանցում է «Սինհուան»:

Հրդեհը բռնկվել է այն հարթակում, որտեղ մեքենաներ են պահվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տյանցզինի հզոր պայթյունի վայրում ցիանիդի մակարդակը 356 անգամ գերազանցում է նորման: Այդ մասին հաղորդել են իշխանությունները:

Օգոստոսի 12-ին տեղի ունեցած մի քանի պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 114 մարդ է զոհվել: