Օգոստոսի 21-ին նավթի արժեքը շարունակում է նվազել: Ընթացիկ շաբաթը կարող է ութերորդը դառնալ, երբ սեւ ոսկու շաբաթական էժանացում է արձանագրվում. սա 1986 թվից ի վեր ամենաերկարատեւ ժամանակահատվածն է:
Երեւանի ժամանակով 08.55-ի դրությամբ Brent հյուսիսծովյան նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն ընկել է 0,94% -ով, մեկ բարելի դիմաց կազմելով 46,18 դոլար, իսկ WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,02%-ով, մեկ բարելի դիմաց կազմելով 40,9 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նավթի գների դինամիկան որոշող հիմնական գործոնը շարունակում է մնալ շուկայում առաջարկի ավելցուկը: ՕՊԵԿ-ի անդամ առաջատար երկրները պահպանում են արդյունահանման բարձր ծավալը: Այդ ֆոնի վրա Citigroup Inc.-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ սեւ ոսկու գինը կնվազի մինչեւ մեկ բարելի դիմաց 32 դոլար:




























