Հարավկորեական կողմը նոր կրակոցներ է արձանագրել ԿԺԴՀ կողմից: Կորեայի Հանրապետության ԶՈՒ 21-րդ դիվիզիայի ռադարները արձանագրել են թռիչքի հետագիծը:
«Ռադարներն արձանագրել են Հյուսիսային Կորեայի կողմից արձակված նշանակետը, որը շարժվում էր բալիստիկ հետագծով: Ներկա պահին զինվորականները փորձում են նույնականացնել այն»,-նշված է հաղորդագրության մեջ: Խոսքն ամենայն հավանականությամբ թնդանոթի լիցքի կամ նույնատիպ զինամթերքի մասին է, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնել էին այն մասին, որ ԿԺԴՀ զինված ուժերը կորեայի հանրապետության սահմանների մոտ՝ արեւելյան ու արեւմտյան ափին գործողության են պատրաստել միջին ու փոքր տրամագծի գործողության հրթիռներ:
Նախօրեին Կորեայի թերակղզում իրավիճակը լրջորեն սրվել էր: ԿԺԴՀ-ի ու Կորեայի հանրապետության միջեւ՝ ապառազմական գոտու արեւմտյան մասում տեղի էին ունեցել փոխադարձ հրետանակոծություններ:





























