Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 21-ին, ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ նրա հետ քնարկել մարդու իրավունքների պաշտպանությանը եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: