Սակուրաձիմա հրաբուխը, որը գտնվում է Ճապոնիայի Կագոսիմա հարավարեւմտյան պրեֆեկտուրայում, օգոստոսի 21-ին 400 մետր բարձրության մոխրի սյուն է արտանետել:

Ինչպես հայտնել է երկրի օդերեւութաբանական վարչությունը ՝ հրաբխի ժայթքման վտանգը գնահատվում է չորս բալ՝ հինգբալանոց սանդղակով: Օդային հաղորդակցության վրա մոխրի արտանետման ազդեցության մասին տեղեկություններ չեն հաղորդում:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Սակուրաձիմայի շրջակայքում արձանագրվել է ավելի քան հազար հրաբխային երկրաշարժ: Ճապոնացի մասնագետները նշում են հրաբխային գազի արտանետումները կտրուկ կրճատվել են: Սա վկայում է այն  մասին, որ հրաբխի կրակարանը գրեթե ամբողջովին խցանված է, իսկ ներսում աճում է ճնշումը: Այսպիսով՝ հզոր ժայթքման հավանականությունը շատ մեծ է:

Սակուրաձիմայի մոտակայքի բնակելի տարածքների բնակիչների համար պատրաստել են հատուկ թաքստոցներ: Այս տարածքում ընդհանուր առմամբ բնակվում է մոտավորապես 4.3 հազար մարդ: