Չինաստանում «Պուտոնգ յանթին» անունով գերաջուրը տեղի բնակիչները կրճատ «Պուտին» են կոչում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին: Այդ մասին հաղորդում է LifeNews հեռուստաալիքը` վկայակոչելով չինացի լրագրողներին:
Յանթինը Չինաստանում գարեջրի ամենահայտնի տեսակներից մեկն է, իսկ «պուտոնգ» նշանակում է «պարզ»: Այդ բառերի միացմամբ գարեջրի անուն է ձեւավորվել, բայց այդ գարեջուրը փաղաքշաբար «Պուտին» են կոչում:
«Պեկինցիները «Պուտոնգ յանթին» գարեջուրը փաղաքշաբար «Պուտին» են կոչում` անվան առաջին եւ վերջին վանկերն իրար միացնելով»,-պատմել է ռադիոհաղորդավար եւ լրագրող Վանգ Դելուն` նշելով, որ այդ եղանակով արտահայտվում է չինացի ժողովրդի դրական վերաբերմունքը ռուսական առաջնորդին:





























