Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ինֆինիտի QX 4» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 101-րդ կմ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: