Երկու եղբայրները, որոնք ամերիկյան Բոստոն քաղաքում հարձակվել են անօթեւան մարդու վրա, իրենց գործողությունները արդարացրել են  ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի խոսքերով:

«Թրամփն իրավացի է, այդ բոլոր անլեգալներին արտաքսել է պետք»,- հայտարարել է կասկածյալներից մեկը՝ պատասխանելով իր արարքի դրդապատճառների մասին ոստիկանների հարցին:

Գործի նյութերից հետեւում է, որ երիտասարդները օգոստոսի 19-ի վաղ առավոտյան տուն էին վերադառնում իրենց սիրելի բեյսբոլային թիմի հաղթանակը տոնելուց հետո: Ճանապարհին նրանք հանդիպել են մայթեզրին քնած մի անօթեւան լատինաամերիկացու, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով New York Post –ին:

Տուժածը հայտնել է, որ արթնացել է նրանից, որ երկու անհայտ անձինք սկսել են միզել իր դեմքի վրա: «Նրան ծեծել են բռունցքներով, իսկ հետո մի քանի անգամ հարվածել մետաղական ձողով»,- ճշտգրտել են ոստիկանությունից: