Ուկրաինայի օրինապահ մարմինները հաղորդել են Կիեւում օգոստոսի 24-ին նշվող Անկախության օրվա տոնակատարություններից առաջ ահաբեկչական գործողություն կանխարգելելու մասին: Այդ մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր դատախազության մամլո ծառայության հայտարարության մեջ:
Տեսչության պնդման համաձայն, Կիեւի անտառային հատվածում` Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության զորքերի տեղաբաշխումից ոչ հեռու հայտնաբերվել է մի «պահեստ մարտական РПГ-22 եւ РПГ-26 զենքի երկու միավորով, ինչպես նաեւ տեղանքի քարտեզը, որի վրա նշված են եղել ենթադրյալ թիրախները»:
Մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում պատմել են, որ Խարկովում Դիվերսիոն խումբ են ձերբակալել, որը պատրաստվում էր Անկախության օրը ահաբեկչական գործողություն կատարել:





























