Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Գազպրոմին» առաջարկում է Ուկրաինայով դեպի Եվրոպա գազի տարանցումը մասամբ փոխարինել բելառուսականով: Բելառուսի նախագահը նման առաջարկով է հանդես եկել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է  «ԲելՏա»-ն:

Միլլերն իր հերթին խոստացել է նպաստել Բելառուսում գազատարանցման ենթակառուցվածքի զարգացմանը:

Oգոստոսի 21-ին ավելի վաղ Լուկաշենկոն և Միլլերը մասնակցել են բազմագործառնական «Գազպրոմ կենտրոն» համալիրի կառուցման վայրում պատիճների տեղադրմանը Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պողոտայում: