ԱՄՆ-ում մանկահասակ խորթ որդուն եւ դստերը սպանած կնոջը մահվան են դատապարտել: Գործի նյութերի համաձայն, 2010 թվականի մարտին Հիզերը 4 տարեկան խորթ դստերը՝ Նատալիին, փաթաթել է ինքնակպչուն ժապավենով եւ փակել ճամպրուկում, որը 12 ժամ զուգարանում է մնացել: Երեխան խեղդվել է:

Երեխայի մարմինը Հիզերն ու նրա ամուսինը՝ Ջոն Դեբլեյզը, թաքցրել են Սիթրոնելլայի լեռներում:

The Daily Mail-ի փոխանցմամբ, երեք ամիս անց էլ մահվան են հասցրել 3 տարեկան Չեյզ Դեբլեյզին: Տղայի դիակը գտել են Միսիսիպիում, Վանքլիվ շրջանի անտառում:

Դատախազության վարկածով, Հիզերը սարսափելի խանդել է փոքրիկ Նատալիին, որին ընտանիքի ընկերներն ու հարազատներն արքայադուստր են կոչել: Ըստ NEWSru.com-ի, տղային էլ սպանել են, երբ փոքրիկը սկսել է կարոտել քրոջն ու հաճախակի հարցեր է տվել: