Մանհեթենում մի տղամարդ կրակել է պետական հաստատության պահակազորի աշխատակցի վրա, որից հետո դուրս է եկել շենքից ու ինքնասպան եղել:

Նյու Ջերսի նահանգի 68- ամյա բնակիչ Քեւին Դաունինգը մտել է շենք, որտեղ  մի շարք հիմնարկներ են գործում ու ատրճանակից կրակել պահակի վրա: Դրանից հետո Դաունինգը ինքն իրեն է կրակել: Ինչպես պարզել է ոստիկանությունը, նրա ձեռքին մի քանի միավոր հրազենային զենք է եղել, գրում է ՏԱՍՍ-ը:

Պահակը՝ 53 ամյա Իդրիսսա Կամարան, տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Ինչպես հայտնել է ոստիկանությունը՝ չարագործը գործել է մենակ ու ոչ մի կապ չի ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին: