ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնի նահանգի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված նախորդ շաբաթ սկսված հրդեհների հետ:

Արտակարգ դրության ռեժիմ է մտցվել նահանգի 11 շրջաններում: Դաշնային իշխանությունները պարտավորվել են իրենց վրա վերցնել արտակարգ միջոցառումների ծախսերի 75 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ Վաշինգթոնի նահանգում ուժեղ հրդեհները սկսվել են օգոստոսի 13-ին: Աղետի դեմ պայքարի ընթացքում մահացել է երեք հրշեջ: