26-ամյա կապիտան Սամվել Թաթոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Թաթոյանը, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կոչումով կապիտան, պաշտոնատար անձ և պետ, դիտավորությամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը`կազմակերպելով եւ անցկացնելով դրամահավաք:

Սամվել Թաթոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: