Շվեյցարական Բիլ քաղաքում տեղի է ունեցել աշխարհում առաջին «մերկ» փերֆորմանսը, հաղորդում է AFP-ը: Միջոցառման կազմակերպիչը տեղացի նկարիչ Թոմաս Զոլինգերն է:

Նա արտասովոր միջոցառում է կազմակերպել «Մարմին և Ազատություն» անվանումով: Փառատոնի ընթացքում ներկայացվել է մերկությունը. մերկ երիտասարդ տղամարդիկ և աղջիկներ բնորդել են հենց քաղաքի փողոցներում` ապշած ամբոխի հայացքի առաջ:

Ինչպես պարզաբանել է միջոցառման կազմակերպիչը, մասնակիցները հանդիսատեսի առաջ հայտնվել են Ադամի և Եվայի հագուստով, բայց, չնայած իր ինքնատիպությանը, նման շոուն ոչ բոլոր տեղացիներին է դուր եկել: Նրանց արձագանքը բոլորովին միանշանակ չի եղել: