Ադրբեջանի ոստիկանությունը աղմուկ առաջացնող նռնակներ է օգտագործել Մինգեչաուրում տարերային ցույցը ցրելու համար:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը բախման պատճառը եղել է 27-ամյա Բահրուզ Հաջիեւի մահը ոստիկանական բաժանմունքում:

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, ցուցարարները հրաժարվում են տուն գնալ` պահանջելով պատժել Բահրուզ Հաջիեւի մահվան համար մեղավորներին: Ցուցարարները վանկարկում են. «Մեր եղբոր արյունը հողի վրա չի մնա»: Ոստիկանությունը փակել է Մինգյաչեւիրի կենտրոնական փողոցները, իսկ քաղաք ներքին զորքեր են մտցվել: Մեծ քանակով ձերբակալվածներ կան

Մեռածի հարազատները, իրենց հերթին, ծեծել են քաղաքային դատախազության քննիչ Ռաշադատ Օրուջեւին, հաղորդում է  Report-ը: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դիահերձարանի առաջ, որտեղ գտնվել է մեռածի մարմինը: Մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: 

Բահրուզ Հաջիեւը մահացել է ոստիկանության բաժանմունքում` այնտեղ հարցաքննության տարվելուց  20 րոպե անց: Ոստիկանությունում պնդում են, որ հարցաքննության ընթացքում տղան բոլորի համար անսպասելի ցատկել է պատուհանից: Բայց մեռածի հարազատները կարծում են, որ Բահրուզ Հաջիեւին կտտանքներով սպանել են եւ իրենց վարկածին ի պաշտպանություն բերում են մեռածի` դիահերձարանում արված լուսանկարները: