Մոսկվայի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի սիրտը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով բուժական հաստատության աշխատակազմին:
«Սրտային ռիթմին վերաբերող խնդիրները վերացնելու նպատակով Եվգենի Եվտուշենկոյի անոթում վիրահատության ընթացքում կարդիոխթանիչ են տեղադրել: Ընդ որում այն տեղադրվել է անոթում առանց սրտի հյուսվածքները կտրելու»,- պատմել են հիվանդանոցում: Վիրահատությունը հաջող է անցել, բանաստեղծի վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն, սակայն նա դեռ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Եվգենի Եվտուշենկոյին Երկրորդ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի սրտաբանական բաժանմունք էին տեղափոխել օգոստոսի 20-ին:





























