Մարկ Մուգալյանը, ով հերոսաբար դիմադրել է հանցագործին ՝ Անստերդամ- Փարիզ գնացքի ուղևորների վրա ՝ վերջինիս կատարած հարձակման ժամանակ, ծագումով Վիրջինիայից է, հայ ընտանիքից: Այս մասին գրում է տեղական «Richmond Times Dispatch» թերթը:
Տարիներ շարունակ նրա ազգականները գրենական պիտույքների մի փոքրիկ խանութ էին աշխատեցնում: «Մենք շատ հպարտ ենք նրանով»,- թերթին տված հարցազույցում ասել է տղայի հորեղբայրը ՝ Հարրի Մուգալյանը:
Նրա խոսքով ՝ իր զարմիկը «ազատատենչ» մարդ է ու ընտրել է կյանքի ուղի, որը նման չէ իր ընտանիքի զբաղմունքին:
Մուգալյանը նկարիչ է, քանդակագործ ու երաժիշտ: Նա իր կնոջ ՝ Իզաբելի հետ ստեղծել է «Secret Season» դուետը:
Նրա հայրը աշխատել է «Ligget and Myers Tobacci Coiggett and Myers Tobacco Co» ընկերությունում, բայց արդեն կենսաթոշակի է անցել:
Մուգալյանը Ռիչմոնդում երկու երաժշտական խմբերի հիմնադիր է:
Դասախոս Մարկ Մուգալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքի փրկիչներից մեկն է




























