Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ որ 2010 թ. օգոստոսի 23-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60155128 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ` 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) դրամ ծավալով:
Հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները: Հետգնումը կկայանա 2010 թ. օգոստոսի 23-ին ժամը 10.30-ին:




























