Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է 10.000 դրամ, հիշողության 3 կրիչ եւ բանկային քարտ:

Գարիկ Գ.-ն հայտնել է, որ դրամապանակը օգոստոսի 31-ին գողացել է թիվ 27 երթուղու ավտոբուսում, ուղեւորուհու պայուսակից:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: