Արդարադատության նախարարության ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օգոստոսի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով,  դատապարտյալ Հ. Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս:

Ինչպես տեղեկանում ենք ՔԿՎ հանրային կապերի վարչությունից, դատապարտյալի մոտ հայտնաբերվել է նաեւ կասկածելի կանաչավուն զանգված եւ փայլաթիթեղով փաթեթավորված 11 սերմնահատիկներ:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: